Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.03.2017 | 00:32

Իսկ ամբարիշտները, որոնք արհամարհեցին արդարությունն ու ապստամբեցին Տիրոջ դեմ, պիտի կրեն իրենց պատիժը` իրենց խորհուրդներին համապատասխան։ Արդարև, ով անարգում է իմաստությունն ու խրատը, թշվառական է. ունայն է նրա հույսը, անօգուտ է նրանց վաստակը, և պիտանի չեն նրանց գործերը։ Նրանց կանայք անմիտ են, նրանց երեխաները` չարաբարո, և անիծված են նրանց ծնունդները։


Իմաստություն Սողոմոնի 3. 10-12

Դիտվել է՝ 2705

Մեկնաբանություններ